Օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում կմեկնարկեն 2-րդ պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Օգոստոսի 11-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Չինաստան: Մեդալների համար պայքարելու են 204 երկրի 3808 մարզիկներ: 15-18 տարեկան մարզիկները պայքարելու են 34 մարզաձեւի 228 մրցաձեւում:
Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով, 8 մարզաձեւերից` ծանրամարտ, ըմբշամարտ, մարմնամարզություն, հրաձգություն, լող, ջրացատկ, բռնցքամարտ, ձյուդո.
Ծանրամարտ`Հակոբ Մկրտչյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (85+ կգ), Սոնա Պողոսյան (63 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ` Զավեն Միքայելյան (58 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտ`Վաղինակ Մաթեւոսյան (54 կգ), Սարգիս Հովսեփյան (76 կգ):
Բռնցքամարտ` Նարեկ Մանասյան (81կգ), Անուշ Գրիգորյան (51 կգ):
Ձյուդո` Հարություն Դերմիշյան (66 կգ):
Մարմնամարզություն` Վիգեն Խաչատրյան (բազմամարտ)
Հրաձգություն` Հրաչյա Բաբայան (10 մետր օդամղիչ հրացան), Զավեն Իգիթյան (10 մետր օդամղիչ ատրճանակ):
Լող` Վահան Մխիթարյան (50 մետր, 100 մետր ազատ լողաոճ, 50 մետր բատերֆլայ):
Ջրացատկ` Լեւ Սարգսյան (10 մետր աշտարակացատկ):
Հայ մարզիկները ուղեգրերը նվաճել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքով: ՄՕԿ-ից Հայաստանը մասնակցության իրավունքի սպիտակ քարտ չի ստացել:
Մարզիկները Չինաստան են մեկնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի, ՀԱՕԿ աշխատակազմի անդամների, անձնական մարզիչների ղեկավարությամբ:
Մարզիկներին ճանապարհում էին ծնողները, հարազատները, հավաքականների մարզիչները, ովքեր չեն ընդգրկվել պատվիրակության կազմում:
Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում