11:16  ,  2 օգոստոսի, 2014

Հայաստանի հավաքականը ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի առաջնությունում (ֆոտո)

Կունգ-ֆուի Հայաստանի թիմը հաջող է ելույթ ունեցել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտված աշխարհի երրորդ առաջնությանում։ Հայաստանի թիմը նվաճել է երկու ոսկե եւ երեք արծաթե մեդալներ։

Մեծահասակների մրցաշարին մասնակցած 48 կգ քաշային Վարդգես Մանասյանը նվաճել է ոսկե մեդալ։ 60 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

Պատանեկան մրցաշարի 52 կգ քաշային կարգում լավագույնն էր Հայկ Վարդանյանը։ Նա եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ։ 56 կգ քաշային Հենրիկ Ազատյանը եւ 48 կգ քաշային Ազատ Գեւորգյանը նվաճել են արծաթե մեդալներ։

Հիշեցնենք, որ թիմի մարզիչներն են Սարգիս Հարությունյանը եւ Դավիթ Գրիգորյանը։ Հայաստանի թիմը հայրենիք կվերադառնա օգոստոսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում