10:59  ,  2 օգոստոսի, 2014

Ժերեմի Մաթյե. Երբեմն ծխում եմ, եւ դա իմ անձնական գործն է

Երբեմն ծխում եմ, սակայն շատ չէ, միայն երբ ցանկանում եմ։ Դա իմ անձնական գործն է, ասել է կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ժերեմի Մաթյեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը երկրպագուներին կոչ է արել ուշադրություն դարձնել նրան, թե ինչ է կատարվում խաղադաշտում, այլ ոչ թե դրանից դուրս։

«Իրականում կարեւոր է միայն այն, ինչ կատարվում է խաղադաշտում։ Մարդիկ մոռանում են այդ մասին, երբ խաղում եմ։ Ցանկանում եմ օգուտ տալ թիմին, եւ դա ամենակարեւորն է»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մաթյեն Իսպանիայի փոխչեմպիոնի կազմը համալրել է ամռանը։ Կատալոնական ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում