20:18  ,  1 օգոստոսի, 2014

Մոուրինյո. Չեխն ու Կուրտուան պետք է մրցակցեն հիմնական տեղի համար

Մրցակցությունը կորոշի, թե ով կլինի «Չելսիի» հիմնական դարպասապահը, ասել է լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Չեխի ապագան «Չելսիում» հարցականի տակ չէ: Նա կարողացավ վիրահատությունից հետո ռեկորդային սեղմ ժամկետում ապաքինվել եւ այժմ շատ է աշխատում: Չեխը պատրաստ է խաղալ առանց սահմանափակումների եւ պատրաստ է պայքարել հիմնական տեղի համար:

Կուրտուան դեռ նոր է տեղափոխվել «Չելսի»: Անկասկած, նա աշխարհի լավագույն երիտասարդ դարպասապահն է: Նրանք կմրցակցեն խաղալու իրավունքի համար: Ինձ համար սա հաճելի խնդիր է: Ես երբեք չեմ վախեցել որոշում ընդունել»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է espn-ը:

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան Մադրիդի «Աթլետիկոյում» երկու մրցաշրջան վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում