11:11  ,  1 օգոստոսի, 2014

Ռամոսին լուսանկարած աղջիկը մեղադրել է իսպանացուն իրեն ապտակելու մեջ

Հետաքրքրիր դեպք է տեղի ունեցել հուլիսի 2-ին Կադիսում, երբ Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մոր եւ ընկերուհու հետ դուրս է եկել ռեստորանից։

Մուտքի մոտ 28-ամյա ֆուտբոլիստին լուսանկարել է մի աղջիկ։ Իսպանացին նրանից խնդրել է հեռացնել լուսանկարը, սակայն մերժում է ստացել։ Զրույցի ընթացքում աղջիկը Ռամոսին մի քանի անգամ մեղադրել է իր վրա հարձակվելու մեջ եւ սպառնացել, որ ոստիկանություն կդիմի։ Վերջում նա նույնիսկ հայտարարել է, որ պաշտպանն ապտակել է իրեն։ 

Այդ ժամանակ զրույցին միջամտել է Ռամոսի ընկերուհին՝ հայտարարելով, որ եթե աղջիկը շարունակի նման կերպ, ապա իսկապես ապտակ կստանա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում