22:26  ,  31 հուլիսի, 2014

Եվրոպայի լիգա. «Դինամո» - «Հապոել»՝ 1։1

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոն» տանը ոչ ոքի խաղաց իսրայելական Կիրյաթ Շմոնակի «Հապոելի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ 

Հայաստանի հավաքականի ավագ, ռուսական ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մնաց պահեստայինների նստարանին։

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Դինամո» (Ռուսաստան) - «Հապոել» (Իսրայել)՝ 1:1

Կեւին Կուրանի, 71 – Ռոջերս Կոլա, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով