16:55  ,  31 հուլիսի, 2014

Բուքմեյքերները կտրուկ փոխել են Կավանիի՝ «Չելսի» տեղափոխվելու գործակիցը

Լոնդոնի «Չելսին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն փոխահամաձայնության են եկել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանի տեղափոխության հարցում, գրում է ESPN-ը:

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Այս տեղեկությանն ամենաշուտն արձագանքել են բուքմեյքերական գրասենյակները: Կավանիի՝ «Չելսի» տեղափոխվելու գործակիցը 10-ից կտրուկ հասել է 7-ի:

Ավելի վաղ ուրուգվայցին հերքել էր ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը: Կավանին ՊՍԺ-ի հետ չէր մեկնել Հոնկոնգ, իսկ օրեր առաջ Ֆրանսիայի չեմպիոնը նրա լուսանկարը հեռացրել էր նոր համազգեստի շնորհանդեսից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում