15:10  ,  31 հուլիսի, 2014

Անգլիացի ֆուտբոլիստը ձերբակալվել է 2 կանանց վրա հարձակվեու համար

Լոնդոնի «Վեստ Հեմի» եւ Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ռեյվել Մորիսոնը ձերբակալվել է: 21-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 2 կանանց վրա հարձակվելու մեջ, գրում է Daily Star-ը:

Ոստիկանության տվյալներով՝ սկզբում Մորիսոնը հարձակվել է մի կնոջ վրա, իսկ հետո նույնը կատարել է մյուսի նկատմամբ: Առաջիկայում դատարանը որոշում կկայացնի նրա վերաբերյալ:

Ռեյվել Մորիսոնը 2012-ին «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Վեստ Հեմ»: Նա հանդես է եկել Անգլիայի բոլոր պատանեկան հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում