14:06  ,  29 հուլիսի, 2014

Մեսին՝ դատավորի որոշման մասին. Առյուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Բարսելոնայի դատարանի որոշումը՝ կապված ֆուտբոլիստին հարկերից խուսափելու մեղադրանք ուղղելու մեջ, փոխանցում է Marca-ն։

Instagram-ի իր էջում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը գրել է. «Առյուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը»։

Հիշեցնենք, որ դատավորը մերժել էր Մեսիի վրայից բոլոր մեղադրանքները հանելու դատախազի հանձնարարականը։

Messi: Un león no se preocupa por la opinón de un borrego

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում