23:45  ,  28 հուլիսի, 2014

«Արսենալի» եւ «Լիվերպուլի» նախկին խաղացողները կարիերան կվերսկսեն Հնդկաստանում

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան, իսպանացի Լուիս Գարսիան եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան, ֆրանսիացի Ռոբեր Պիրեսը հանդես կգան Հնդկաստանի նորաստեղծ Սուպերլիգայում, հաղորդում է Daily Mail-ը: 40-ամյա Պիրեսը կարիերան ավարտել էր 2011-ին, իսկ 36-ամյա Գարսիան՝ այս տարեսկզբին:

Ավելի վաղ նշվել էր, որ Հնդկաստանի Սուպերլիգայում հանդես կգա «Արսենալի» եւ Շվեդիայի նախկին խաղացող Ֆրեդի Յունգբերգը: Սպասվում է, որ Հնդկաստան կտեղափոխվի նաեւ Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին աստղ Ալեսանդրո Դել Պյերոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում