18:23  ,  28 հուլիսի, 2014

Բրազիլացիները ցանկանում են Նեյմարին տեսնել Ռիոյի Օլիմպիական խաղերում

Ֆուտբոլի Բրազիլիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեշանդրե Գալոն ցանկանում է 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում բրազիլացիների կազմում տեսնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին: 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում Բրազիլիան պարտվեց մեքսիկացիներին:

«Մենք երբեք չենք նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը ֆուտբոլում: Լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան բոլոր մրցաշարերում: Նեյմարը մեզ շատ կօգներ»,- Գալոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Եթե Նեյմարը մասնակցի Օլիմպիական խաղերին, ապա բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում