14:30  ,  28 հուլիսի, 2014

«Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր պարտությունը զայրացրել է Բերլուսկոնիին

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնիին զայրացրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած 1։5 հաշվով պարտությունը International Champions Cup ընկերական մրցաշարում, տեղեկացնում է Football Italia-ն։

Ֆիլիպո Ինձագիի թիմի հերթական խոշոր հաշվով պարտությունն առաջացրել է Իտալիայի նախկին վարչապետի վրդովմունքը. Բերլուսկոնին չի տեսնում առաջընթաց «Միլանի» խաղում։

Ավելի վաղ իտալական ակումբը 0։3 հաշվով պարտվել էր հունական «Օլիմպիակոսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում