00:55  ,  28 հուլիսի, 2014

1435 մարդ մասնակցել է ֆուտբոլային խաղի. Ռեկորդը կգրանցվի Գինեսի գրքում

Ռուսական «Чемпионат» կայքն իր ընթերցողների հետ Գինեսի ռեկորդ է սամանել մեկ ֆուտբոլային խաղին մասնակիցների քանակով:

Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացված խաղին մասնակցել է 1435 մարդ: 13 ժամ 58 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 56:48 հաշվով: Կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղադաշտում անցկացնի նվազագույնը 10 րոպե եւ գոնե մեկ անգամ դիպչի գնակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում