21:40  ,  27 հուլիսի, 2014

Վինչենցո Նիբալին՝ «Տուր դը Ֆրանսի» հաղթող

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 2014թ. մրցումներում հաղթեց ղազախական «Աստանա» թիմի իտալացի հեծանվորդ Վինչենցո Նիբալին: Սա 29-ամյա իտալացու առաջին տիտղոսն էր «Տուր դը Ֆրանսում»:

Հուլիսի 27-ին կայացած վերջին՝ 21-րդ փուլում լավագույն արդյունքը գրանցեց գերմանացի Մարսել Կիտելը, ում հաջորդեցին Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Կրիստոֆը եւ լիտվացի Ռամունաս Նավարդաուսկասը:

Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Ժան-Կրիստոֆ Պերոն, ով առաջ անցավ հայրենակից Տիբո Պինոյից:

Հիշեցնենք, որ «Տուր դը Ֆրանսի» գործող չեմպիոն Քրիստոֆեր Ֆրումը 5-րդ փուլում ստացած վնասվածքից հետո հրաժարվել էր հետագա պայքարից:

«Տուր դը Ֆրանս-2014», 21-րդ փուլ
ԷվրիԵլիսեյան պալատ
137,5 կմ 

1. Մարսել Կիտել (Գերմանիա, Giant-Shimano)
2. Ալեքսանդր Կրիստոֆ (Նորվեգիա, «Կատյուշա»)
3. Ռամունաս Նավարդաուսկաս (Լիտվա, Garmin-Sharp)

Ընդհանուր հաշվարկ

1. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա»)– 86.37,52
2. Ժան-Կրիստոֆ Պերո (Ֆրանսիա, AG2R)– 7,52
3. Տիբո Պինո (Ֆրանսիա, FDJ) – 8,24
4. Ալեխանդրո Վալվերդե (Իսպանիա, Movistar) – 9,55
5. Տիջեյ վան Գարդերեն (ԱՄՆ, BMC) – 11,44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում