18:07  ,  27 հուլիսի, 2014

«Բարսելոնան» կընտրի 5 պաշտպանների միջեւ

Կատալոնական «Բարսելոնան» մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք կբերի եւս մեկ պաշտպանի:

Marca-ի համաձայն՝ կատալոնացիների տրանսֆերային ցուցակում են բրազիլացի Մարկինյոսը (ՊՍԺ), բելգիացիներ Տոմաս Վերմալենը («Արսենալ») եւ Յան Վերտոնգենը («Տոտենհեմ»), գերմանացի Մատս Հումելսը («Բորուսիա Դ.») եւ հոլանդացի Դեյլի Բլինդը («Այաքս»):

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ յուրաքանչյուր դիրքի համար պետք է պայքարեն 2 պաշտպաններ: Ավելի վաղ «Բարսելոնան» 20 միլիոն եվրոյով գնել էր իսպանական «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում