17:05  ,  27 հուլիսի, 2014

«Սպարտակ» - «Ուրալ» խաղի 8 գոլերը

Եկատերենբուրգի «Ուրալի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Մոսկվայի «Սպարտակը» դեմ հուլիսի 26-ին կայացած ընկերական խաղի տեսությունը:

4:4 հաշվով ավարտված խաղում «Ուրալից» գոլի հեղինակ էին դարձել նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը եւ 24-ամյա կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը: Առանց վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղացող «Սպարտակը» չէր կարողացել պահպանել 3 գոլի առավելությունը՝ հաշվի մեջ նույնիսկ հայտնվելով հետապնդողի դերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում