16:40  ,  27 հուլիսի, 2014

«Բավարիան» երբեք չի հեռացնի Գվարդիոլային

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ գերմանական ակումբը երբեք չի հեռացնի թիմը գլխավորող Խոսեպ Գվարդիոլային:

«Բավարիան» երբեք չի հեռացնի Գվարդիոլային: Նա մեր մարզիչն է մինչեւ 2016-ի հունիսի 30-ը եւ մինչեւ պայմանագրի ավարտը չի լքի ակումբը»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Նախորդ տարի «Բավարիան» իսպանացի մասնագետի գլխավորությամբ դարձավ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում