14:25  ,  27 հուլիսի, 2014

Վան Գալը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին տուրում իտալական «Ռոմայի» նկատմամբ հաղթանակը:

«Ուրախ եմ, որ հաղթեցինք, սակայն լավ հանդիպում չանցկացրինք: 54 հազար երկրպագուներ եկել էին ստադիոն ֆուտբոլ դիտելու համար, այնպես որ կարող էինք խաղալ ավելի լավ: Սովոր չենք այսպիսի շոգ եղանակի, ինչն ազդեց խաղի որակի վրա:  

Երբ հաղթում ես 3:0 հաշվով, պետք է փորձես վերահսկել գնդակը: Այդ դեպքում մրցակիցը ստիպված է անդադար վազել ու հոգնել: Այսպիսի եղանակին դա անելը դժվար էր»,- Վան Գալի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ մանչեսթերցիները հաղթեցին 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում