11:11  ,  27 հուլիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյանը գրավել է «Վալենսիայի» դարպասը

Լիմայի «Ալիանսան» Copa Euroamericana ընկերական մրցաշարի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է իսպանական «Վալենսիային»:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Ալիանսայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը: Քիչ անց պերուական ակումբը նաեւ կրկնապատկել է առավելությունը, սակայն հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով:

Հետխաղյա 11 մետրանոցներում «Ալյանսան» առավելության է հասել 9:8 հաշվով՝ նվաճելով մրցաշարի հաղթողի տիտղոսը: Գեւգեոզյանը չի մասնակցել հարվածաշարին:

«Ալիանսա» (Պերու) – «Վալենսիա» (Իսպանիա)՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 9:8) 

Մաուրո Գեւգեոզյան, 13, Մոնտես, 27 – Պակո Ալկասեր, 56, Նիկոլաս Օտամենդի, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում