01:22  ,  27 հուլիսի, 2014

Լեւանդովսկու գեղեցիկ գոլն ու «Բավարիայի» հաղթանակը 11 մետրանոցներով

Մյունխենի «Բավարիան» Telekom Cup ավանդական մրցաշարի կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Համբուրգում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով:

«Բավարիայից» աչքի են ընկել թիմի նորեկ Ռոբերտ Լեւանդովսկին ու ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Բորուսիայից» դուբլի հեղինակ է դարձել գերմանացի հարձակվող Մաքս Կրուզեն:

Մյունխենցիները 11 մետրանոցներով հաղթել են 5:4 հաշվով: Telekom Cup-ի եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կհանդիպի «Վոլֆսբուրգին»:

Telekom Cup, կիսաեզրափակիչ

«Բավարիա» (Մյունխեն) – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) – 2:2 (11 մետրանոցներով՝ 5:4)

Ռոբերտ Լեւանդովսկի, 29, Ֆրանկ Ռիբերի, 34 – Մաքս Կրուզե, 42 (11մ.), 60 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում