00:20  ,  27 հուլիսի, 2014

Ուկրաինայում ռմբակոծել են «Զարյայի» ստադիոնը (ֆոտո)

Լուգանսկի «Զարյայի» «Ավանգարդ» ստադիոնը գնդակոծվել է: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆաիլովը:

«Ականներից մեկը ընկել է 6-րդ սեկտորի վրա: Բեկորները դիպչել են լուսատախտակին: Վնասվել է նաեւ խոտածածկը եւ ստադիոնի այլ հատվածներ: Այժմ ստադոինը հոսանքազրկված է»,- Սերգեյ Ռաֆաիլովի խոսքը փոխանցում է «Զարյայի» կայքը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում