22:18  ,  24 հուլիսի, 2014

«Գալակտիկոսը»՝ Զիդանից մինչեւ Ռոդրիգես (ֆոտո)

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալն», իրականացնելով աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսի (Գերմանիա) եւ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսի (Կոլումբիա) տրանսֆերները, վերսկսեց Ֆլորենտինո Պերեսի «Գալակտիկոսի» դարաշրջանը: Արքայական ակումբը դարձյալ բոլոր դիրքերում ունի աստղային ֆուտբոլիստներ: Daily Mail-ը զուգահեռներ է անցկացրել 2000 թվականների սկզբի կազմի հետ եւ ներկայացրել է «Ռեալի» ընդհանուր խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Իկեր Կասիլյաս:

Պաշտպաններ. Միչել Սալգադո, Սերխիո Ռամոս, Պեպե, Ռոբերտո Կարլոս:

Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Զինեդին Զիդան, Խամես Ռոդրիգես:

Հարձակվողներ. Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Ռոնալդո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում