17:16  ,  23 հուլիսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուի վատագույն գովազդներից մեկը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Clear ընկերության գովազդի նկարահանմանը։

Տեսանյութում 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստն անընդհատ փորձում է խուսափել թեփից, որը տապալում է մյուս խաղացողներին։ Գովազդի վերջում Ռոնալդուն սուզվում է Clear-ի մեջ՝ մազերի անվտանգությունը ապահովելու համար։

Եվրոպական մի շարք պարբերականների համաձայն՝ այս գովազդը վատագույնն է Ռոնալդուի մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում