23:55  ,  22 հուլիսի, 2014

«Շախտյորը»՝ Ուկրաինայի սուպերգավաթակիր

Դոնեցկի «Շախտյորը» ռեկորդային 7-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ուկրաինայի սուպերգավաթակիր:

Ուկրաինայի Սուպերգավաթի խաղում երկրի 9-ակի չեմպիոնը 2:0 հաշվով առավելության հասավ Կիեւի «Դինամոյի» նկատմամբ: Լվովում կայացած խաղի հաշիվը 78-րդ րոպեին բացեց «Շախտյորի» նորեկ Ալեքսանդր Գլադկին, իսկ ավելացված ժամանակում բրազիլացի Մարլոսը վերջակետ դրեց հանդիպմանը:

«Շախտյորը» Ուկրաինայի սուպերգավաթակիր դարձավ երրորդ տարին անընդմեջ:

Ուկրաինայի Սուպերգավաթ

«Շախտյոր» (Դոնեցկ) - «Դինամո» (Կիեւ)՝ 2:0 

Ալեքսանդր Գլադկի, 75, Մարլոս, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում