00:10  ,  23 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգեսի շնորհանդեսի ժամանակ ֆանատները ներխուժել են խաղադաշտ

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի Մադրիդի «Ռեալում» շնորհանդեսի ժամանակ մի քանի երկրպագուներ ներխուժել են «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի խաղադաշտ:

Ֆանատներից մեկը նետվել է Արքայական ակումբի նորեկի ուղղությամբ, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան: Ռոդրիգեսը երկրպագուին ուղեկցել է մինչեւ տրիբունա:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին կոլումբացին 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ՝ ստանալով 10 համարի մարզաշապիկը: Նրա տրանսֆերի համար «Մոնակոն» կստանա 80 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում