09:11  ,  22 հուլիսի, 2014

Լեւանդովսկի. Դեռ չեմ զգում ինձ «Բավարիայի» լիարժեք ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գոհ է, որ «Դույսբուրգի» հետ ընկերական խաղում կարողացել է դառնալ գոլի հեղինակ։ Սակայն 25-ամյա հարձակվողը նշել է, որ դեռ իրեն չի զգում Գերմանիայի չեմպիոնի լիարժեք ֆուտբոլիստ։

«Ընդամենն ընկերական հանդիպում էր։ «Բավարիայի» իսկական ֆուտբոլիստ կզգամ ինձ Գերմանիայի Սուպերգավաթի կամ Բունդեսլիգայի առաջին խաղից հետո»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ «Դույսբուրգ» - «Բավարիա» հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ լեհ հարձակվողն առաջին գոլն էր խփել մյունխենցիների կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում