10:29  ,  17 մայիսի, 2012

Նորայր Բախտամյանի ելույթն աշխարհի գավաթի խաղարկությունում լուսանկարներով

Հրաձիգ Նորայր Բախտամյանը գերազանց է հանդես եկել Միլանում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությանը: Բախտամյանը նախապատրաստվում է իր երրորդ Օլիմպիական խաղերին:

Ներկայացնում ենք Բախտամյանի ելույթի լուսանկարները:

Օդամուղ ատրճանակով 10 մետր մրցաձեւում Նորայր Բախտամյանը որակավորման փուլի առաջին տեղից դուրս է եկել եզրափակիչ եւ ցույց է տվել չորրորդ արդյունքը` հավաքելով 683.3 միավոր:

Հաղթող է դարձել չինացի Ցոնլյան Տանը` 684.6: Երկրորդ տեղում թուրք Իսմայիլ Քելեշն է` 684.3, երրորդ տեղում է ռուսաստանցի Վլադիմիր Գոնչարովը` 684.0:

Լուսանկարները` issf-sports.org

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում