10:33  ,  21 հուլիսի, 2014

Ջոկովիչն ու Ուիլյամսը պահպանել են առաջատարի դիրքերը, Ամիրաղյանն առաջադիմել է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA)  հուլիսի 21-ին հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում առաջատարի դիրքը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ կանանց պայքարում՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը:

Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանն առաջադիմել է 4 աստիճանով՝ բարձրանալով 610-րդ տեղ:

ATP, վարկանիշային աղյուսակ  

1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 13130 միավոր

2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 12670 

3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 6070

4. Ստեն Վավրինկա (Շվեյցարիա)՝ 5770

5. Տոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 4410

6. Դավիդ Ֆերեր (Իսպանիա)՝ 4085

7. Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 3920

8. Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)՝ 3 360

9. Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)՝ 3270

10. Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 3040

WTA-ի վարկանիշային աղյուսակ

1. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 9231

2. Լի Նա (Չինաստան)՝ 6960

3. Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 6785

4. Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 6070

5. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 5330

6. Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 4881

7. Էժենի Բուշար (Կանադա)՝ 4460

8. Անժելիկա Կերբեր (Գերմանիա)՝ 4365

9. Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 3900

10. Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 3812

610. Անի Ամիրաղյան (Հայաստան)՝ 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում