00:51  ,  18 հուլիսի, 2014

Մեսին Իսպանիայում կլինի առաջին հարկատուն, որը մեկ տարում կվճարի 53 միլիոն եվրո

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կդառնա Իսպանիայի առաջին հարկատուն, որը ստիպված կլինի մեկ տարում վճարել 53 միլիոն եվրո հարկ: 22.4 միլիոնը նախորդ տարիներին չվճարած հարկերն են: Այդ գումարը կարող է ավելանալ եւս 3 միլիոն եվրոյով, որը 27-ամյա ֆուտբոլիստը պետք է վճարի որպես տուգանք՝  հարկերից մասնակիորեն խուսափելու համար, հաղորդում է Championat-ը:

Իսպանիայի անցած առաջնությունում Մեսին 31 խաղում խփել է 28 գնդակ, կատարել է 11 գոլային փոխանցում: Արգենտինայի հավաքականի հետ նա դարձավ աշխարհի փոխչեմպիոն:

Նախորդ յոթ տարիներին Մեսին վճարել է մոտ 100 միլիոն եվրո հարկ: Նրա տարեկան եկամուտը հասնում է 48 միլիոն եվրոյի՝ աշխատավարձ, բոնուսներ, պարգեւավճարներ, գովազդային եկամուտներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով