19:12  ,  16 հուլիսի, 2014

Հայ ըմբիշները երկու մեդալ նվաճեցին Սլովակիայում

Սլովակիայի Սնինա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ: Թիմի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ Էդգար Թամազյանը 54 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: 63 կգ քաշային կարգում  Արման Բաղդասարյանը գրավել է երրորդ տեղը:

42 կգ քաշային Հայկ Մելիքյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իրանցի Ալիռեզա Նեջաթիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում