11:23  ,  12 հուլիսի, 2014

ՄՕԿ-ը 1,5 միլիարդ դոլար կհատկացնի Ռիոյին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպման եւ անցկացման համար Ռիո դե Ժանեյրոյին կհատկացնի 1,5 միլիարդ դոլար: Այդ մասին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպումից հետո, հաղորդում է globoesporte-ն:

«Օլիմպիական խաղերի անցկացումը Ռիո դե Ժանեյրոյին կթողնի հսկայական մարզական ժառանգություն, տնտեսական եւ սոցիալական զարգացում»,- ասել է ՄՕԿ-ի նախագահը:

Դիլմա Ռուսեֆը նշել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, հուլիսի 14-ից Բրազիլիան պետք է բոլոր ջանքերը կենտրոնացնի  2016թ. Խաղերի կառույցների շինարարության վրա: Բրազիլիան զգալիորեն հետ է մնում ժամանակացույցից: Ռիոյի Օլիմպիական խաղերը 2016թ. օգոստոսի 5-ից 21-ն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում