16:41  ,  16 մայիսի, 2012

Վարդան Մինասյանի օգնականը կաշխատի Ռուսաստանի հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյենը 2012թ. Եվրոպայի առաջնության ժամանակ կհամալրի Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը։

Ռուսաստանի թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խնդրել է Ֆերհեյենին օգնել իրեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ժամանակ, հաղորդում է De Telegraaf-ը։

Հիշեցնենք, որ հոլանդացի մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյենը Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխատելու է մինչեւ 2014թ. աշխարհի առաջնության շրջափուլի ավարտը, պայմանագիրն արդեն կնքվել է։ Հոլանդացի մասնագետը կաշխատի նաեւ Երեւանի «Բանանցում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով