Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյենը 2012թ. Եվրոպայի առաջնության ժամանակ կհամալրի Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը։
Ռուսաստանի թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խնդրել է Ֆերհեյենին օգնել իրեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ժամանակ, հաղորդում է De Telegraaf-ը։
Հիշեցնենք, որ հոլանդացի մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյենը Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխատելու է մինչեւ 2014թ. աշխարհի առաջնության շրջափուլի ավարտը, պայմանագիրն արդեն կնքվել է։ Հոլանդացի մասնագետը կաշխատի նաեւ Երեւանի «Բանանցում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում