18:47  ,  10 հուլիսի, 2014

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» եւս պարտվեց 1:6 ընդհանուր հաշվով

Երեւանի «Փյունիկը» եւս դուրս մնաց ֆուտբոլի Եվրոպայի լիգայից: Որակավորման առաջին փուլում հայկական թիմի մրցակիցը Ղազախստանի «Աստանան» էր: Երեւանում կայացած խաղում 1:4 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում տանուլ տվեց 0:2 հաշվով:

Ավելի վաղ, Գյումրիի «Շիրակը» 1:6 ընդհանուր հաշվով պարտվեց Ղազախստանի «Շախտյորին» եւ դուրս մնաց Եվրոպայի լիգայից:

Եվրոպայի լիգա. որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Աստանա» (Ղազախստան) - «Փյունիկ»՝ 2:0 (առաջին խաղ՝ 4:1)

Ջոլչիեւ, 13, Շոմկո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում