15:53  ,  10 հուլիսի, 2014

Լյորիսը 5 տարով երկարաձգեց «Տոտենհեմի» հետ պայմանագիրը

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը 5 տարով երկարաձգել է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի կայքը: 

«Զրուցել եմ ակումբի ղեկավարի հետ եւ գիտեմ, որ թիմի առջեւ դրվել են լուրջ խնդիրներ: Հիանալի հարաբերություններ ունեմ լոնդոնցի երկրպագուների հետ: Բացի այդ, կարեւոր է, որ «Տոտենհեմը» գլխավորել է Մաուրիսիո Պոչետինոն, ով ունի մեծ ամբիցիաներ»,- ասել է 27-ամյա դարպասապահը:

Ուգո Լյորիսը 2012-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում