23:12  ,  9 հուլիսի, 2014

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանն՝ առաջատարների թվում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հուլիսի 9-ին կայացավ չորրորդ տուրը, որում Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոքի հաղթանակ չտարավ:

Լիլիթ Մկրտչյանը, Շուշաննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան ու Լիլիթ Գալոյանը բավարարվեցին ոչ ոքիով, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:

Լիլիթ Մկրտչյանը 3.5 միավորով առաջատարների թվում է: Էլինա Դանիելյանը հավաքել է 2.5 միավոր, Գալոյանն ու Կուսովան՝ 2-ական, իսկ Սարգսյանը՝ 1.5:

Եվրոպայի անհատական առաջնություն, 4-րդ տուր 

Լիլիթ Մկրտչյան – Ստեֆանովա՝ 0.5:0.5
Էլինա Դանիելյան – Ֆոյզեր՝ 0:1
Լիլիթ Գալոյան – Պեպտան՝ 0.5:0.5
Գալունովա – Մարիա Կուրսովա՝ 0.5:0.5
Վասիլյեվիչ – Շուշաննա Սարգսյան՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում