17:44  ,  5 հուլիսի, 2014

Պաշտոնական․ Զավեն Բադոյանը նոր պայմանագիր կնքեց «Գոմելի» հետ

Ֆուտոոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը երկարաձգել է բելառուսական «Գոմելի» հետ գործող պայմանագիրը, փոխանցում է ակումբի կայքը։

24-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 2-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բադոյանը Բելառուսի առաջնությունում եւ Գավաթում մասնակցել է 15 խաղի եւ դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս մրցաշրջանից առաջ Բորիսովի ԲԱՏԷ-ից ազատ խաղացողի կարգավիճակով էր տեղափոխվել «Գոմել»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով