Հայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Կարեն Մովսիսյանը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր։
91 մասնակիցների մեջ Գրիգորյանը զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ Մովսիսյանը՝ 13-րդ։ Մրցաշարի հաղթող դարձավ 7 միավոր վաստակած չինացի Նի Հուայը։
Կարեն Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը մասնակցում են Իսպանիայի Բենասկ քաղաքում հուլիսի 4-ին մեկնարկած մրցաշարին։ Այն կավարտվի հուլիսի 12-ին, փոխանցում է Armchess-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում