00:59  ,  3 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Սեքսի արգելք ունեցող բոլոր հավաքականները լքել են պայքարը

Բոլոր հավաքականները, որոնց խաղացողներին արգելվել էր սեքսով զբաղվել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, չկարողացան դուրս գալ քառորդ եզրափակիչ, հաղորդում է Quartz-ը։

Սեքսի արգելքը դրված էր Ռուսաստանի, Մեքսիկայի, Չիլիի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականների վրա: Սեքս թույլատրող հավաքականներից պայքարը շարունակում են Հոլանդիան եւ Գերմանիան։ Հայտնի չէ Արգենտինայի, Բելգիայի եւ Կոլումբիայի հավաքականների դիրքորոշումն առաջնության ժամանակ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ։

Կոստա Ռիկայի վրա արգելքը տարածվում էր միայն խմբային փուլում, Ֆրանսիան դրա հետ կապված բազմաթիվ կանոններ ունի, իսկ Լուիս Ֆելիպե Սկոլարին թույլ է տվել սեքսով զբաղվել, սակայն՝ «առանց ակրոբատիկայի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում