01:30  ,  30 հունիսի, 2014

Գրան պրի. Հաջող տուր՝ Էլինա Դանիելյանի համար

Վրաստանում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Համպի Կոներուին:

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համարն 9-րդ տուրից հետո վաստակել է 5.5 միավոր եւ բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատար Հոու Յիֆանը տարավ հերթական հաղթանակը՝ հավաքելով 8 միավոր: 

Գրան պրի, 9-րդ տուր 

Դանիելյան - Կոներու՝ 1:0
Ձագնիձե - Ստեֆանովա՝ 0:1
Դրոնավալի - Յու Վենջուն՝ 0.5:0.5
Մուզիչուկ Ա. - Հոու Յիֆան՝ 0:1
Կոստենյուկ Ա. - Ժաո Սյու՝ 0.5:0.5
Մումինովա - Խոտենաշվիլի՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում