17:23  ,  15 մայիսի, 2012

22-ամյա ֆուտբոլիստը մահացել է խորհրդավոր պայմաններում

Նորվեգական «Ստաբեկ» ակումբի պաշտպան Թոր Մարիուս Գրոմստադը մահացել է խորհրդավոր պայմաններում: Մայիսի 14-ին 22-ամյա ֆուտբոլիստի մարմինը գտել են շինարարական տեղամասում: Գրոմստադը մահացել է բարձր տարածությունից ընկնելու արդյունքում:

Երիտասարդ ֆուտբոլիստն անհայտ կորել էր մայիսի 12-ին: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է газета.ru-ն:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 6 հանդիպում էր անցկացրել «Ստաբեկի» կազմում: 8-րդ տուրից հետո թիմը եզրափակում է Նորվերգիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով