14:48  ,  24 հունիսի, 2014

Բագրատ Նավոյան. Աշխարհի չեմպիոն կդառնա Բրազիլիան

Մարտունու «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը NEWS.am Sport-ի համար ներկայացրեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում իր նախասիրություններով եւ կանխատեսումներով:

«Կարելի է ասել Բրազիլիայի հավաքականի սիրահար եմ եւ կարծում եմ ՝ նրանք են դառնալու աշխարհի չեմպիոն: Երեկ նրանք շատ վստահ խաղ ցուցադրեցին եւ կարող են հասնել մինչեւ եզրափակիչ: Իմ կարծիքով, հաջողության հասնելու առավելագույն շանսեր ունի նաեւ Գերմանիան: Նրանք նույնպես հաջող են սկսել առաջնությունը եւ լավ թիմ ունեն: Այս ԱԱ-ում տպավորեց նաեւ Հոլանդիայի, հատկապես՝ Ռոբենի խաղը:

Ինչ վերաբերում է Արգենտիանյին, թող երկրպագուները չնեղանան, սակայն չնայած խփած գոլերի՝ Մեսին դեռ չի երեւում»,- ասաց Բագրատ Նավոյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով