ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին գործարար Ռուբեն Վարդանյանի, Acronis ընկերության եւ IdeA հիմնադրամի հրավերով ժամանել է Հայաստան: Շախմատի աշխարհի չեմպիոնին Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Առաջին օրը Կարլսենն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, իսկ հետո Գաֆեսճյան կենտրոնում կայծակնային շախմատի սեանս անցկացրեց IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միակ պարտությունը նորվեգացի գրոսմայստերը կրեց պատգամավոր Տաճատ Վարդապետյանից: Սեանսից առաջ ցուցադրվեց Կարլսենի մասին ֆիլմ:
Հունիսի 23-ին Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կմեկնեն Տաթեւի վանք, որտեղ 20 տախտակների վրա սեանս կանցկացնեն վանականների հետ: Լավագույն մասնակիցները կստանան մրցանակներ:
Կարլսենի հետ Հայաստան են ժամանել նաեւ IT ոլորտի հայտնի մասնագետներ, այդ թվում՝ Acronis ընկերության հիմնադիր Սերգեյ Բելոուսովը եւ Almaz capital partners ընկերության ղեկավար Ալեքսանդր Գալիցկին:
Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:20 , 28 հոկտեմբերի
17:01 , 28 հոկտեմբերի
16:02 , 28 հոկտեմբերի
15:14 , 28 հոկտեմբերի
14:51 , 28 հոկտեմբերի 
14:10 , 28 հոկտեմբերի
13:53 , 28 հոկտեմբերի
13:02 , 28 հոկտեմբերի
12:21 , 28 հոկտեմբերի
11:48 , 28 հոկտեմբերի