20:30  ,  19 հունիսի, 2014

Վալուեւն աջակցել է Ակինֆեեւին

Ռուս հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւն աջակցել է Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւին, ով կորեացիներ դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի խաղում թույլ էր տվել կոպիտ սխալ:

«Ողջույն, Իգոր: Ցանկանում եմ աջակցել քեզ: Գիտեմ, որ գոլ բաց թողեցիր, սակայն դա դեռ մեծ սխալ չէ: Վստահ եմ, որ հաջորդ խաղում դա ավելի կզայրացնի քեզ եւ դու եւս մեկ անգամ կպաշտպանես դարպասդ, եւ մենք կուրախանանք քո հաջողությամբ: Մի լսիր չարախոսներին: Հաջողություն եմ մաղթում քեզ: Քո մոտ կստացվի»,- տեսաուղերձում ասել է Վալուեւը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի առաջին խաղում ռուսները ոչ ոքի խաղացին Հարավային Կորեայի հավաքականի հետ՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով