18:11  ,  18 հունիսի, 2014

ԱԱ-2014․ Կառլեն Մկրտչյանը հավատում է Հոլանդիա - Արգենտինա եզրափակիչին

Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։

«Կարծում եմ՝ եզրափակիչում կխաղան Հոլանդիան եւ Արգենտինան: Ես մանկուց երկրպագում եմ Հոլանդիայի հավաքականին: Շատ եմ ցանկանում, որ հենց նրանք հաղթեն այս առաջնությունում: Եզրափակիչի մյուս մասնակիցը, կարծում եմ, կլինի Արգենտինան: Չնայած առաջին մրցավեճում նրանք չցուցադրեցին շատ լավ խաղ, բայց կարծում եմ, որ առաջնության ընթացքում կավելացնեն եւ դուրս կգան եզրափակիչ, որտեղ կպարտվեն: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա շատ են խոսում, որ նրանք ամենաուժեղ թիմն ու հիմնական ֆավորիտն են: Այո, Գերմանիան շատ ուժեղ է, բայց չեմ կարծում, որ նրանք կկարողանան հասնել եզրափակիչ»,- զրույցում հայտնեց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառլեն Մկրտչյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել էր իր ապագայի մասին։

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով