14:50  ,  18 հունիսի, 2014

Կառլեն Մկրտչյան. Դեռ չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս

Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է վիրահատության, վերականգնողական փուլի, ինչպես նաեւ կարիերան շարունակելու տարբերակների մասին։

«Վիրահատությունս լավ է անցել: Այժմ գտնվում եմ վերականգնողական փուլում: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց դեռ չեմ մարզվում: Չգիտեմ, երբ կսկսեմ մարզումներս:

Ինչ վերաբերում է ապագայիս, ապա դեռ չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս՝ կմնամ «Անժիում», թե կտեղափոխվեմ այլ ակումբ: Չգիտեմ, թե երբ կկարողանամ այդ հարցին պատասխանել: Ինքս սպասողական վիճակում եմ»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ենթարկվել էր կույր աղիքի վիրահատության, ինչի պատճառով չէր մասնակցել հունիսի 6-ին Մայնցում կայացած Գերմանիայի դեմ ընկերական խաղին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով