22:39  ,  26 փետրվարի, 2012

Ռիբերին հաղթանակ պարգեւեց «Բավարիային»

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Հանովերին»:

Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, մեկ գնդակ էլ խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիսիչը: Հյուրերի կազմում աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Յա Կոնանը:

Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:

23-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» 48 միավորով երկրորդն է:

Գերմանիայի առաջնություն. 23-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 3:1

Լեւանդովսկի, 27, 54, Պերիսիչ, 90 – Յա Կոնան, 60

«Բավարիա» - Շալկե»՝ 2:0

Ռիբերի, 36, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով