17:16  ,  26 փետրվարի, 2012

Օզբիլիսը սկիզբ դրեց «Այաքսի» հաղթանակին

Հոլանդիայի առաջնության 23-րդ տուրում Ամստերդամի «Այաքսը» մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Էքսելսյորին»:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը հյուրերի մեկնարկային կազմում էր եւ բավականին լավ հանդիպում անցկացրեց: 22-րդ րոպեին Արազը գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը:  Հայազգի կիսապաշտպանը եւս մի քանի գոլային հնարավորություններ ունեցավ, սակայն դրվագներից մեկում հիանալի խաղաց «Էքսելսյորի» դարպասապահը, մեկ անգամ էլ Օզբիլիսի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Արազը փոխարինվեց 84-րդ րոպեին:

Այս խաղից հետո Օզբիլիսը կմիանա Կիպրոսում գտնող Հայաստանի ազգային հավաքականին եւ կնախապատրաստվի Սերբիայի եւ Կանադայի հետ ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English