01:01  ,  7 հունիսի, 2014

Բեռնար Շալանդ. Խնդիրը մեկ ֆուտբոլիստի մեջ չէ, այլ՝ ամբողջ թիմի

Պաշտպանության եւ միջին գծում չունեինք արժանի փոխարինողներ, Գերմանիայի հավաքականին 1:6 հաշվով պարտվելուց հետո Մայնցում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, Գերմանիայից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«1:1 հաշվի ժամանակ ես ցանկանում էի կատարել փոփոխություն, բայց Սարկիսովի փոխարինումը հետաձգվեց, քանի որ գուլպաների խնդիր կար, ես ուղարկեցի նրան փոխելու դրանք, այդ ընթացքում երկու գնդակ ընդունեցինք:  Դա շատ ահավոր իրավիճակ էր, ասես՝ կրկես: Մենք իհարկե չենք ասում, որ դա պարտվելու պատճառը էր: Ես շատ եմ հարգում Գերմանիայի հավաքականին, բայց այդ դրվագը ահավոր էր ինձ համար: Բարկացած եմ: Այսօր հավաքանակում չկար ֆուտբոլիստ, որը հիասթափեցրեց: Դա թիմային խնդիր է: Մենք շատ էինք վազում, աշխատում: Խնդիրը մեկ ֆուտբոլիստի մեջ չէ, այլ ամբողջ թիմի: 1:1 հաշվի ժամանակ պրովոկացիոն պահ ստեղծվեց, եւ գերմանացիները նոր ֆուտբոլիստներ դուրս բերեցին եւ թարմացրին իրենց խաղը: Այդ ժամանակ մեր խաղացողները շատ հոգնած էին, իսկ մենք չունեինք փոփոխության հնարավարություն: Պաշտպանության եւ միջին գծում չունեինք արժանի փոխարինողներ: Արտյոմ Խաչատուրովի խաղալու հնարավարություն չստացավ, մենք նրան մարզումների ժամանակ ենք տեսել եւ արդյուքներից գոհ չէինք:

Ես մնում եմ իմ կարծիքին, որ Գերմանիան աշխարհի առաջնության հիմնական հավակնորդներից է:

Ես հույս ունեմ, որ մինչեւ Դանիայի հետ ընտրական խաղը մենք կանցկացնենք եւս մեկ ընկերական հանդիպում, բայց ՖԻՖԱ-ի օրացույցից ելնելով կբավարարվենք ներքին խաղերով»,- ասաց Բեռնար Շալանդը:

Վերա Մարտիրոսյան (Մայնց)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով