02:30  ,  26 փետրվարի, 2012

«Լիոն» - «ՊՍԺ»՝ 4:4. «Մոնպելյեն»՝ միանձնյա առաջատար

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լիոնում, որտեղ «Օլիմպիկը» հյուրընկալել էր չեմպիոնության գլխավոր հավակնորդ «Պարի Սեն Ժերմենին»:

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում եւ ավարտվեց ոչ ոքի՝ 4:4: Ընդ որում, փարիզեցիները միայն ավելացված ծամանակի վերջին վայրկյաններին կարողացան փրկել խաղը:

«ՊՍԺ»-ի հետ չեմպիոնության համար պայքարող «Մոնպելյեն» սեփական խաղադաշտում նիգերիացի հարձակվող Ջոն Ուտակայի խփած գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Բորդոյին» եւ 53 միավորով բարձրացավ առաջին տեղ:

«ՊՍԺ»-ն 53 միավորով երկրորդն է, իսկ «Լիոնը» 40 միավորով 5-րդը:

Ֆրանսիայի առաջնություն. 25-րդ տուր

«Այաչո» - «Դիժոն»՝ 2:1

Ռիբեյրո, 54, Կավալի, 55 – Կումորձի, 66

«Օսեր» - «Սենտ Էտիեն»՝ 0:0

«Էվիան» - «Նանսի»՝ 2:0

Բերիգո, 30, 32

«Մոնպելյե» - «Բորդո»՝ 1:0

Ջոն Ուտակա, 80

«Նիցա» - «Կան»՝ 1:0

Մունյե, 50

«Վալենսիեն» - «Լորյան»՝ 2:0

Սամասա, 78, Կոադ, 81

«Լիոն» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 4:4

Գոմիս, 34, Լիսանդրո Լոպես, 36, Բաստոս, 40, Բրիան, 57 – Օարո, 21, 90+4, Նենե, 45 (11մ.), Սեարա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում